շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կիևի շրջանի Իրպին քաղաքում զոհվել է New York Times-ի 51-ամյա թղթակիցը

Կիևի շրջանի Իրպին քաղաքում զոհվել է New York Times-ի 51-ամյա թղթակիցը

Կիևի շրջանի Իրպին քաղաքում զոհվել է New York Times-ի 51-ամյա թղթակից Բրենտ Ռենոյին։ Եվս մեկ լրագրող վիրավորվել է: Ներկայում փորձում են զոհին դուրս բերել մարտական ​​գոտուց։ Այս մասին հայտարարել է Կիեւի մարզի ոստիկանության պետ Անդրեյ Նեբիտովը։

Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

  • Կիսվել: