շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Կիևի մարզում ռուսական զորքերը ճեղքել են պետական սահմանը․ Հոստոմել քաղաքի մոտ թեժ մարտեր են ընթանում

Կիևի մարզում ռուսական զորքերը ճեղքել են պետական սահմանը․ Հոստոմել քաղաքի մոտ թեժ մարտեր են ընթանում

Կիևի մարզում ռուսական զորքերը ճեղքել են պետական սահմանը։ Հակառակորդի զինտեխնիկան մուտք է գործել Վիլչայի անցակետով։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը։

Կիևի շրջանի Հոստոմել քաղաքի մոտ թեժ մարտեր են ընթանում։ Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշենկոն նշել է, որ Ռուսաստանն ուղղաթիռային գրոհ է սկսել, իսկ ուկրաինական ուժերն արդեն 3-ը խփել են։

Լրատվամիջոցները նշում են, որ ռուսական գործողության նպատակն է գրավել Հոստոմելի օդանավակայանը այնտեղ դեսանտ իջեցնելու համար։

  • Կիսվել: