Կիևի ռեժիմին շարունակաբար ֆինանսավորելով՝ Եվրամիությունը պետականորեն հովանավորում է միջազգային ահաբեկչությունը. Զախարովա
Կիևի ռեժիմին շարունակաբար ֆինանսավորելով՝ Եվրամիությունը պետականորեն հովանավորում է միջազգային ահաբեկչությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Լրագրողները նրան խնդրել են մեկնաբանել այն տեղեկությունները, որ Եվրոպական հանձնաժողովը կարող է հետաձգել ռուսական ակտիվների բռնագրավման որոշումը և, որպես ժամանակավոր միջոց, վեց ամսով հաստատել Կիևին վարկ տրամադրելը՝ Բելգիայի և ԵՄ մի շարք այլ երկրների դիմադրության պատճառով։
Ի պատասխան՝ Զախարովան նշել է. «ԵՄ-ն ամեն օր զբաղված է միայն մեկ բանով՝ ինչպես ավելի շատ գումար ներդնել Կիևի ռեժիմում։ Սա, իրենց լեզվով ասած, ահաբեկչության հովանավորություն է։ Ոչ թե մասնավոր, այլ պետական հովանավորություն միջազգային ահաբեկչության։ Ահա թե ինչ են նրանք անում: Կիևի ռեժիմ կոչվող մի ամբողջ, բազմակողմանի միջազգային կառույց, որը ստեղծվել է Արևմտյան փողերով, ահաբեկչական հարձակումներ է իրականացնում ինչպես իրենց համարած տարածքների քաղաքացիական բնակչության, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների դեմ, որոնց նրանք իրենցը չեն համարում, բայց հասկանում են, որ քաղաքացիական անձինք են»:
Նա նաև հավելել է, որ Կիևը փորձում է «արտահանել այս տրամաբանությունը այլ մայրցամաքներ»։ «Նրանք աջակցում են զինյալներին, օրինակ՝ Աֆրիկյան մայրցամաքում։ Այդ պատճառով մի շարք աֆրիկյան պետություններ խզել են հարաբերությունները Կիևի ռեժիմի հետ»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:


