Կիևի մետրոյում «հինգ դիվերսանտ է ձերբակալվել»
Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հայտնել է, որ Կիևի մետրոյի կայարաններից մեկում, որը վերջին օրերին մարդկանց համար դարձել է ապաստարան, «հինգ դիվերսանտներից բաղկացած» խումբ է ձերբակալվել։«Կայարաններից մեկում տղամարդիկ եկել էին իբր գիշերելու և ապաստարանում թաքնվելու։ Դիվերսանտներից մեկը մանկական խաղալիքի մեջ զինամթերք էր թաքցրել»,- հայտարարել են ոստիկանությունից։
Ոստիկանությունը նշում է, որ միևնույն կայարանում ձերբակալվել է մի մարդ, որը մեսենջերների միջոցով կապ է հաստատել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ և փոխանցել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների հենակետերը։ Հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչպես նա կարող էր իմանալ դրանց տեղակայման վայրերը։