Կիևի մարզում պարետային ժամը երկարացվել է ևս մեկ շաբաթով
Կիևի մարզում պարետային ժամը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 30-ը, որով սահմանվում է ժամը 23:00-ից մինչև 05:00-ն փողոցում գտնվելու արգելքը։ Այս մասին այսօր հայտնել են շրջանային ռազմական վարչությունում։
Պարետային ժամը մարզում սահմանվել է հունիսի 25-ից,և այն բազմիցս երկարացվել է, վերջինը՝ մինչև հոկտեմբերի 23-ը։
«Նման ժամանակավոր սահմանափակումները Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավարի հրամանով ամբողջ տարածաշրջանում երկարացվել են 2022 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 30-ը»,- ասվում է գերատեսչության Telegram ալիքում։
Բացառություններ են արվում սահմանված նմուշի հատուկ անցագրի առկայության դեպքում:



