երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կիեւի իշխանությունները պատրաստվում են պատերազմի Դոնբասում․ Սերգեյ Նարիշկին

Կիեւի իշխանությունները պատրաստվում են պատերազմի Դոնբասում․ Սերգեյ Նարիշկին

Կիեւի իշխանությունները պատրաստվում են պատերազմի Դոնբասում, նրանք շփման գծի վրա կենտրոնացրել են զինված ուժերի մարտունակ բոլոր մասերը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը «ՄԿ» - ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ նախապատրաստությունները ընթանում են ամբողջ թափով, դրանք թաքցնել չի լինի։

«Բոլոր գոնե ինչ-որ չափով զինված ուժերի մարտունակ մասերը կենտրոնացած են Դոնբասի հետ սահմանին։

Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմակայաններից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից հարյուրավոր տոննա ռազմական տեխնիկայի եւ զինամթերքի զանգվածային փոխադրումներ են ընթանում։

Ընդլայնվում է ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության ուժերի խորհրդականների և հրահանգիչների զորակազմը։ Նույնիսկ տեղեկություններ կան ջիհադիստների բազմազգ ջոկատների հայտնվելու մասին։

Ուկրաինայի անվտանգության ծառայության և ԶՈԻ-ի կողմից սադրանքներ են նախապատրաստվում Դոնբասի սահմանազատման գծում, ինչպես նաեւ դրանց «փաստաթղթավորումը»՝ Սիրիայում «սպիտակ սաղավարտների» ոճով։ Արեւմտյան ԶԼՄ-ների «արագ տեղակայման քարոզչական ուժերի» կոնտինգենտը այնտեղ բազմակիորեն ավելացել է։

Միայն Փարիզում «նորմանդական քառյակի» խորհրդականների հանդիպում անցկացնելու պայմանի ներքո Ուկրաինայի նախարարարների կաբինետը որոշել է Ռադայից ժամանակավորապես հետ կանչել «Անցումային շրջանի պետական քաղաքականության հիմունքների մասին» օրինագիծը:

Այս փաստաթուղթը փորձագետները անվանում են իրավական «թզենու տերեւ», որը ծածկում է ժողովրդական հանրապետությունների տարածքների գրավումը եւ խորվաթական տարբերակով դրանց «մաքրումը»: Այս օրինագիծն ամբողջությամբ խազ է քաշում Մինսկի համաձայնագրերի վրա։

Ռազմական արկածախնդրությանը ակտիվորեն դրդվող Ուկրաինայի իշխանությունը հիանալի հասկանում է իր ճակատագիրը հակամարտությունը հրահրելուց հետո։

Պատերազմի կրակի բռնկումը Ուկրաինայի եւ Ռուսաստանի ժողովուրդների շահերից չի բխում։ Հետեւանքները բոլորի համար ցանկացած դեպքում ծանր կլինեն», - նշել է նա։

  • Կիսվել: