ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Կիևի իշխանությունները հաղորդել են քաղաքին հասցված համակցված ավիահարվածի մասին

Կիևի իշխանությունները հաղորդել են քաղաքին հասցված համակցված ավիահարվածի մասին

Հունիսի 12-ի գիշերը ռուսական զորքերը զանգվածային ավիահարված են հասցրել Կիևին՝ օգտագործելով տարբեր տեսակի զինատեսակներ՝ թևավոր հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր: Ըստ նախնական տվյալների՝ կիրառվել են նաև բալիստիկ հրթիռներ։ Այդ մասին հայտնել է DW-ն՝ հղում անելով Կիևի քաղաքային ռազմական վարչության հաղորդագրությանը։

Վարչության ղեկավար Սերգեյ Պոպկոյի խոսքով՝ Կիևում օդային տագնապը տևել է մոտ երկու ժամ։ Նա պարզաբանել է, որ բոլոր օդային թիրախները ոչնչացվել են հակաօդային պաշտպանության ուժերի միջոցով։ Կիևի արդյունաբերական ձեռնարկությունում բեկորների անկման հետևանքով հրդեհ է բռնկվել, մեկ մարդ տուժել է։

Բացի այդ, անցած գիշեր և առավոտյան Ուկրաինայում երկու անգամ օդային հարձակման ահազանգ է հայտարարվել։ Հնարավոր ավերածությունների մասշտաբները ճշտվում են։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը 30 անօդաչու թռչող սարք և հրթիռ է կիրառել Ուկրաինայի վրա զանգվածային հարձակման ժամանակ։ Դրանցից 29-ը, այդ թվում՝ «Կինժալը», խոցվել է:

  • Կիսվել: