երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Խուզարկություններ՝ Մոլդովայի խորհրդարանում

Խուզարկություններ՝ Մոլդովայի խորհրդարանում

Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայության՝ ISS-ի աշխատակիցները, կազմակերպված հանցավորության և հատուկ գործերի դեմ պայքարի դատախազության հետ համատեղ, քրեական գործի շրջանակում խուզարկություններ են իրականացնում երկրի խորհրդարանի շենքում, հայտնել է ISS-ի մամուլի քարտուղար Դանիելա Մայնզաթը, տեղեկացնում է Current Time-ի-ը:

Նշվում է, որ նա չի մանրամասնել, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը։

Խուզարկությունների մասին տեղեկությունը հաստատել է նաև դատախազության ներկայացուցիչ Էմիլ Գայտուրը։

Հաղորդվում է նաև, որ Մոլդովայի խորհրդարանի իրավաբանական բաժնի ղեկավար Իոն Կրեանգայի դեմ լրտեսության գործով հետաքննություն է ընթանում։ Նա ձերբակալվել է Քիշնևում՝ Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին տեղեկություն փոխանցելիս։

  • Կիսվել: