ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խոշոր տերություններին սկսել են մտահոգել Թուրքիայի քայլերը․ «Հայաստանի Հանրապետություն»

Խոշոր տերություններին սկսել են մտահոգել Թուրքիայի քայլերը․ «Հայաստանի Հանրապետություն»

 «Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո միջազգային հարթակներում ակտիվացան արցախյան պատերազմում Թուրքիայի դերակատարության վերաբերյալ քննարկումները: Եվրոպական երկրները եւ միավորումները հանդես եկան պատերազմում այդ երկրի ունեցած դերակատարության քննադատությամբ: Նման հայտարարությունները մակերեսային դիտարկման ենթարկելիս կարելի է պնդել դրանց ուշացած լինելու փաստը, քանզի Թուրքիան այդ միջոցներով արդեն լուծել է իր առաջնային խնդիրն Անդրկովկասում: Բայց առաջիկա զարգացումների պրիզմայից երեւույթը գնահատելիս անհրաժեշտ է արձանագրել, որ դրանք կարող են էական նշանակություն ունենալ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: