Խոշոր հրդեհ Զագրեբում. այրվել են նախարարությունների արխիվներ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում 16-հարկանի շենքում՝ «Вьесник» երկնաքերում, գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով նախարարություների արխիվներ են այրվել: Այս մասին տեղեկացնում է Index-ը։
Նշվում է, որ հրդեհի մարման աշխատանքներին ներգարվված են 93 հրշեջ և 30 միավոր տեխնիկա։
Այսօր «Вьесник» երկնաքերի հրդեհի վայր է այցելել փոխվարչապետ և տարածքային պլանավորման, շինարարության և պետական գույքի նախարար Բրանկո Բաչիչը։ Նա հաստատել է, որ հրդեհը հասել է որոշ նախարարությունների արխիվների, իսկ երկնաքերի շատ հարկեր դատարկ են եղել։
«Շենքի մի մասում տեղակայված էին Աշխատանքի և Ֆինանսների նախարարության, կամ Հարկային վարչության արխիվները։ Շատ հարկեր դատարկ էին, դրանցում ոչինչ չկար։ Լավ է, որ շենքային համալիրի մյուս մասը, որտեղ Տարածական պլանավորման, շինարարության և պետական գույքի նախարարությունն ունի դատարկ տարածք, չի այրվել»,- ասել է Բաչիչը։
Նա նշել է, որ Խորվաթիայի Հանրապետությունն այս շենքի համասեփականատեր է՝ հինգ այլ իրավաբանական անձանց հետ միասին:


