Խոշոր ավտովթար Նախիջևանում. կա ութ զոհ
Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Կանգարլիի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացածների թիվը հասել է 8-ի, տեղելացնում է APA-ի Նախիջևանի բյուրոն:
Նշվում է, որ վթարի հետևանքով 6 վիրավորներից երկուսն այսօր մահացել են։
Վերակենդանացման բաժանմունքում մահացել են 1992 թվականին ծնված Ջալիլ Մուսա օղլու Ալիևը և 2018 թվականին ծնված Խանլար Թորգյուլ օղլու Սուլթանովը։
Փաստի առթիվ Նախիջևանի ՆԳՆ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։