շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Խորվաթիայում պատահարի հետևանքով զոհվել են կաթոլիկ ուխտագնացներ

Խորվաթիայում պատահարի հետևանքով զոհվել են կաթոլիկ ուխտագնացներ

Խորվաթիայի Վարաժդին երկրամասում ավտոբուս է վթարի ենթարկվել, որի հետևանքով ավելի քան 10 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է HRT հեռուստաալիքը։

Երկրի ներքին գործերի նախարարության ղեկավար Դավոր Բոժինովիչը հայտնել է, որ վթարի վայրում մահացել է 12 մարդ,  33 ուղևոր հոսպիտալացվել է։

Նշվում է, որ մահացած և վիրավոր ուղևորների թվում երեխաներ չկան։ Ավտոբուսը կաթոլիկ ուխտագնացներին տեղափոխում էր Բոսնիա և Հերցեգովինա։

 

  • Կիսվել: