չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Խոջալու»-ն կազմակերպել է Ադրբեջանի ժողճակատը․ Այազ Մութալիբով

«Խոջալու»-ն կազմակերպել է Ադրբեջանի ժողճակատը․ Այազ Մութալիբով

Այսօր՝ փետրվարի 26-ին, Ադրբեջանի կողմից հորինված, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» օրն է:

« Օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամը, ստեր տարածելով, տարիներ շարունակ մեղադրում է հայկական կողմին այդ առնչությամբ, մինչդեռ այդ դեպքի իրական մեղավորներին օբյեկտիվորեն մատնանշել է 1991-1992թթ. Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը 1992թ. ապրիլի 2-ին «Независимая газета» ռուսալեզու թերթին տված հարցազրույցի ժամանակ՝ հայտարարելով, որ դրա կազմակերպիչը և մեղավորը Ադրբեջանի ժողճակատն է, որը ցանկանում էր այդ ժամանակ հեռացնել իրեն իշխանությունից»,- գրել է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը՝ կից ներկայացնելով թերթի համապատասխան հատվածը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 2014թ. փետրվարի 27-ին՝ արաբական «Ալ-Ջազիրա» միջազգային հեռուտաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, Ա. Մութալիբովը վերահաստատել է իր կարծիքը:


 

 

  • Կիսվել: