շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Խերսոնի մարզը ՌԴ կազմում ընդգրկվելու հարցով կդիմի Պուտինին

Խերսոնի մարզը ՌԴ կազմում ընդգրկվելու հարցով կդիմի Պուտինին

Ուկրաինայի Խերսոնի շրջանի ղեկավարությունը մտադիր է դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ շրջանը Ռուսաստանի Դաշնության կազմ ներառելու համար, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը։

«Ղրիմում միանգամայն օրինական անցկացված հանրաքվեն չընդունվեց համաշխարհային հանրության կողմից, որն ամեն ինչ արեց, որպեսզի Ռուսաստանը չընկալվի որպես համաշխարհային հանրության լիարժեք սուբյեկտ։ Հետևաբար, սա կլինի մեկ միասնական հրամանագիր՝ հիմնված Խերսոնի շրջանի ղեկավարության դիմումի վրա՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, կլինի խնդրանք՝ Խերսոնի շրջանը Ռուսաստանի Դաշնության լիարժեք սուբյեկտի կազմ ներառելու մասին»,- ասել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: