հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Խերսոնի հյուրանոցը հրթիռակոծվել է ՆԱՏՕ-ի ուղղորդմամբ. տեղական իշխանություններ

Խերսոնի հյուրանոցը հրթիռակոծվել է ՆԱՏՕ-ի ուղղորդմամբ. տեղական իշխանություններ

Ուկրաինայի զինված ուժերը հրետակոծել են Խերսոնում գնվող հյուրանոցը` հիմնվելով հետախուզության և ՆԱՏՕ-ի տրամադրած տվյալների վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղի իրավապահ մարմինների աշխատակցին։
Այսօր առավոտյան 5:30–ին ուկրաինական զորքը HIMARS ՀԿՌՀ–ից հրետակոծել էր Խերսոնի կենտրոնում գտնվող հյուրանոցը։ 2 մարդ զոհվել է, այդ թվում` Ուկրաինայի Գերագույն ռադայի 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր Ալեքսեյ Ժուրավկոն։
 
Տեղի իշխանությունների խոսքով` հյուրանոցում քաղաքացիական անձինք էին բնակվում, որևէ զենք կամ տեխնիկա այնտեղ չի եղել։
 
 

  • Կիսվել: