երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Խարկովում սուգ է հայտարարվել

Խարկովում սուգ է հայտարարվել

Մայիսի 27-ը Խարկովում սգո օր է հայտարարվել՝ երկու օր առաջ շինարարական հիպերմարկետին ռուսական բանակի հարվածի հետևանքով մեծ թվով զոհերի պատճառով։ Համապատասխան հրամանը կիրակի ստորագրել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։

Խարկովի մարզային դատախազությունը հաստատել է 44 մարդու վիրավորվելու և 14-ի զոհվելու փաստը, գրում է dw.com-ը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Խարկովի հրետակոծությունը որակել է «ռուսական խելագարության ևս մեկ դրսևորում»։ Նրա խոսքով՝ հարվածի պահին հիպերմարկետում կարող էր լինել ավելի քան 200 մարդ։

  • Կիսվել: