երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Խարկովում ռուսական զորքի հետքաշումը ոչինչ չի նշանակում. Կադիրով

Խարկովում ռուսական զորքի հետքաշումը ոչինչ չի նշանակում. Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը վստահ է, որ ռուսական զորքը կկարողանա վերադարձնել Խարկովի քաղաքների նկատմամբ վերահսկողությունը։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին նա հրապարակել է Telegram-ի իր ալիքում տեղադրած ուղերձում։

Երեկ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ Դոնբասի ազատագրման գործողության համար որոշում է կայացրել վերախմբավորել ռուսական զորքերը։

 

«ՌԴ պաշտպանության նախարարությունը պարզաբանում էր տարածել, թե ինչճու է ռուսական զորքը դուրս եկել  Խարկովի ուղղության վրա գտնվող Իզյում, Կուպյանսկ, Բալակլեա բնակավայրերից։ Դա ռազմավարական մարտավարությամբ պայմանավորված քայլ էր, որպեսզի խուսափենք մարդկային կորուստներից։ Դա բացարձակապես ոչինչ չի նշանակում, Ես՝ Ռամզան Կադիրովս, պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ քաղաքները վերադարձվելու են։ Այնտեղ արդեն գտնվում են մեր տղաները, որոնք հատուկ այդ աշխատանքների համար են պատրաստվել։ Եվս 10 հազար մարտիկ պատրաստ է մեկնել։ Առաջիկայում մենք կհասնենք մինչև Օդեսա և դուք կտեսնենք կոնկրետ արդյունքները»,-ասել է Կադիրովը։

  • Կիսվել: