չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Խարկովում ռուսական հարվածից զոհվել են մեկ ընտանիքի բոլոր հինգ անդամները

Խարկովում ռուսական հարվածից զոհվել են մեկ ընտանիքի բոլոր հինգ անդամները

Ռուսական ուժերի օդային հարվածի հետևանքով Խարկովում մասնավոր տուն է հրդեհվել, որտեղ ապրող ընտանիքի բոլոր հինգ անդամները՝ ամուսինները և նրանց երեք փոքր երեխաները, զոհվել են: Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները: 

Մեկ այլ տան մեջ զոհվել են վաթսուն անց ամուսիններ, հայտնել է Խարկովի ռազմական վարչակազի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Անցած գիշերը ռուսական ուժերը «Շահեդներ» են արձակել Օդեսայի, Նիկոլաևի, Խերսոնի, Խարկովի վրա։ Խարկովում երեք դրոններ հարվածել են գազալցակայանին, որի հետևանքով հրդեհվել են նաև մոտակա 15 բնակելի տները։

 

 
 

  • Կիսվել: