երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Խարկովում ռազմագործողություններիn հարակից շրջաններից ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել

Խարկովում ռազմագործողություններիn հարակից շրջաններից ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել

 Ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել  Ուկրաինայի Խարկովի մարզի` մարտական գործողություններին հարակից շրջաններից։

Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է Խարկովի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը՝ մանրամասնելով, որ Չուգուևի, Խարկովի, Բոգոդուխովի շրջաններից ընդհանուր առմամբ տարհանվել է 10 314 մարդ։

Ավելի վաղ՝ նա տեղեկացրել էր մարտական թեժ գործողություններին հարակից այդ շրջաններից բնակիչների տարհանման գործընթացի մասին:

  • Կիսվել: