ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Խաղաղության Նոբելյան մրցանակ ստացած կինը զանգահարել է Թրամփին

Խաղաղության Նոբելյան մրցանակ ստացած կինը զանգահարել է Թրամփին

«Անձը, որ ստացել էր պաղաղության Նոբելյան մրցանակը, զանգահարեց ինձ և ասաց. «Ես սա ընդունում եմ ձեր պատվին, որովհետև դուք իսկապես արժանի էիք դրան։ Շատ լավ բան է արել»», -հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, այդքան բաղձալի մրցանակը չստանալուց հետո։

ԱՄՆ նախագահը նշել է, որ Մաչադոն պատրաստ կլիներ «իրեն տալ» մրցանակը, եթե նա դա խնդրեր: «Բայց ես չեմ խնդրել»,-հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ Խաղաղության Նոբելյան մրցանակ երեկ ստացավ վենեսուելացի ժողովրդավարամետ ակտիվիստԿորինա Մաչադոն՝ Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքները պաշտպանելու իր անխոնջ աշխատանքի համար։

Այդ մասին հայտնի դառնալուց հետո Սպիտակ տունը մեղադրել է Նոբելյան մրցանակաբաշխության հանձնաժողովին «քաղաքականությունը խաղաղությունից վեր» դասելու համար։  

Թրամփը մի քանի անգամ հրապարակային կերպով արտահայտվել է մրցանակը ստանալու իր մեծ ցանկության մասին՝ իր վրա վերցնելով մի քանի համաշխարհային հակամարտությունների դադարեցման գործը։

«Նախագահ Թրամփը կշարունակի խաղաղության գործարքներն ու կյանքեր փրկելը»,-արձագանքել են Սպիտակ տնից։

  • Կիսվել: