երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
«Խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի առաջիկա օրերին». Ռուբիո

«Խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի առաջիկա օրերին». Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կրկին հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի առաջիկա օրերին, հակառակ դեպքում Վաշինգտոնը կդուրս գա բանակցային գործընթացից:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն այս հարցով որոշում կկայացնի մեկ շաբաթվա ընթացքում:

«Սա պետք է տեղի ունենա արագ: Մենք չենք կարող անվերջ ժամանակ և ռեսուրսներ ծախսել, եթե արդյունք չլինի»,- կիրակի օրը NBC հեռուստաընկերության «Meet the Press» հաղորդման ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

«Այս շաբաթը շատ կարևոր է լինելու: Մենք ստիպված կլինենք որոշել՝ ցանկանում ենք շարունակել մասնակցել այս գործընթացին, թե ժամանակն է կենտրոնանալ այլ խնդիրների վրա»,- հավելել է նա:

  • Կիսվել: