կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Խաղաղապահների հարցը Երևանի հետ չի քննարկվել. Պեսկով

Խաղաղապահների հարցը Երևանի հետ չի քննարկվել. Պեսկով

Կրեմլը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում տեղակայած ՌԴ խաղաղապահների կարգավիճակի մասին։  ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, որ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում այդ հարցը չի քննարկվել։

«Ոչ, այդ հարցը չի քննարկվել։ Հիմա, իրոք, և դե-ֆակտո, և դե-յուրե մեր խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Դա ճանաչում է նաև Հայաստանի վարչապետ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է նրանց ապագա ռեժիմին, նրանց մնալուն և ուղեկցող բոլոր հանգամանքներին, ապա, իհարկե, դա կքննարկվի ադրբեջանական կողմի հետ։ Եվ իհարկե, մենք կշարունակենք մեր շփումները նաև հայ բարեկամների հետ»,- նշել է Պեսկովը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ եթե ՌԴ խաղաղապահները հեռանան Լեռնային Ղարաբաղից, նրանք չեն կարող տեղափոխվել Հայաստան, այլ պետք է տեղափոխվեն Ռուսաստան:

  • Կիսվել: