հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Խաղաղ օվկիանոսում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Խաղաղ օվկիանոսում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

5,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել Նոր Կալեդոնիայի ափերի մոտ, որը ֆրանսիական անդրծովյան տարածք է Խաղաղ օվկիանոսում, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS)։

Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 7.37-ին՝ Թադին գյուղից 133 կմ դեպի արևելք։ Օջախն ընկել է 10 կիլոմետր խորության վրա։

Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

  • Կիսվել: