հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Կենտուկիում բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Կենտուկիում բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Լուիսվիլի քաղաքապետ Քրեյգ Գրինբերգի խոսքով՝ Կենտուկիի Լուիսվիլի օդանավակայանում MD-11 բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի։

Ավելի վաղ Գրինբերգը հայտնել էր 12 զոհի մասին։

«Ես տեղեկացա UPS Flight 2976-ի վթարի հետևանքով զոհված 13-րդ մարդու մասին: Իմ սիրտը այս ողբերգության մեջ զոհված բոլոր մարդկանց ընտանիքների, ընկերների և գործընկերների հետ է», – գրել է Գրինբերգը սոցիալական ցանցերի իր էջում:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը տեղեկացրել էր, որ Լուիսվիլի օդանավակայանից թռիչքից հետո MD-11 բեռնատար ինքնաթիռ է կործանվել։

  • Կիսվել: