չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
 «Կենսաթոշակային բարեփոխումների մասին» օրենքն ուժի մեջ կմտնի աշնանը․ Մակրոն

«Կենսաթոշակային բարեփոխումների մասին» օրենքն ուժի մեջ կմտնի աշնանը․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, դիմելով քաղաքացիներին, հայտարարել է, որ կենսաթոշակային բարեփոխումների մասին նոր օրենքը, որ ենթադրում է կենսաթոշակային տարիքի բարձրացում 62-ից 64 տարեկան, ուժի մեջ կմտնի այս աշնանը:

Մակրոնն այս բարեփոխումն անհրաժեշտ է համարել և հավելել է, որ այն կօգնի «կենսաթոշակով ապահովել յուրաքանչյուրին և ավելի շատ օգուտ կտա պետությանը»։

  • Կիսվել: