երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կձգտեմ ծառայել ձեզ հավատարմությամբ, հարգանքով և սիրով. Մեծ Բրիտանիայի նոր թագավորը հանդես է եկել առաջին ուղերձով

Կձգտեմ ծառայել ձեզ հավատարմությամբ, հարգանքով և սիրով. Մեծ Բրիտանիայի նոր թագավորը հանդես է եկել առաջին ուղերձով

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը հարգանքի տուրք է մատուցել հանգուցյալ մորը՝ թագուհի Եղիսաբեթ Երկրորդին, որը մահացել է սեպտեմբերի 8-ին 96 տարեկանում։ Ժողովրդին ուղղված իր առաջին հեռուստաուղերձում, որը հեռարձակվել է ուրբաթ, 73-ամյա միապետը խոստովանել է, որ  մայրն իր համար միշտ եղել է ոգեշնչող և ազգին ծառայելու մոդել:

«Իր ողջ կյանքի ընթացքում Նորին Մեծություն Թագուհին, իմ սիրելի մայրը, ոգեշնչանք է եղել և օրինակ ծառայել ինձ և իմ ամբողջ ընտանիքի համար: Մենք մեծ պարտք ունենք նրան, ինչպես ցանկացած ընտանիք կարող է ունենալ մորն այն սիրո և ջերմության համար, որը նա տվել է: Նա զոհաբերություններ է արել հանուն պարտքի», - ասել է Չարլզ Երրորդը:

Միապետը նշել է, որ «թագուհու նվիրվածությունն որպես միապետ երբեք չի տատանվել ո՛չ փոփոխությունների և առաջընթացի, ո՛չ ուրախության և տոնակատարության, ո՛չ տխրության ու կորուստների ժամանակ»։

Չարլզ Երրորդը խոստացել է ծառայել բրիտանացիներին հավատարմությամբ, հարգանքով, սիրով և պահպանել երկրի սահմանադրական սկզբունքները:

«Որտեղ էլ որ ապրեք Միացյալ Թագավորությունում, կամ աշխարհի տիրույթներում և տարածքներում, անկախ ձեր ծագումից և դավանանքից, ես կձգտեմ ծառայել ձեզ հավատարմությամբ, հարգանքով և սիրով, ինչպես դա արել եմ իմ ողջ կյանքի ընթացքում», - ասել է միապետը:

«Ինչպես ինքը՝ թագուհին է արել անմնացորդ նվիրվածությամբ, ես նույնպես հանդիսավոր կերպով խոստանում եմ Աստծո կողմից ինձ հատկացված ժամանակի ընթացքում պահպանել սահմանադրական սկզբունքները, որոնք ընկած են մեր ազգի հիմքում», - ասել է 73-ամյա միապետը: Նա նաև վստահեցրել է, որ «միապետության դերն ու պարտականությունները կմնան» անսասան։

Թագավորն ավագ որդուն՝ Ուիլյամին, տվել է Ուելսի արքայազնի տիտղոս։

Միապետը նաև ասել է, որ սիրում է արքայազն Հարիին և նրա կնոջը՝ Մեգան Մարքլին, որոնք տեղափոխվել են ԱՄՆ։

  • Կիսվել: