շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կայացել է Լավրովի ավանդական հանդիպումը ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ

Կայացել է Լավրովի ավանդական հանդիպումը ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ

Այսօր Մոսկվայում կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ավանդական հանդիպումն ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ, տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Զրույցի ընթացքում ամփոփվել են 2020 թվականին ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակում կատարած համատեղ աշխատանքի արդյունքները, նախանշվել են համագործակցության զարգացմանն ուղղված հետագա քայլերը: Ընդգծվել է հետխորհրդային տարածքում բազմամակարդակ ինտեգրացիոն գործընթացների զուգադրման կարևորությունը:

Հանդիպման մասնակիցները նաև կարծիքներ են փոխանակել արդիական միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ՛՛:

 

  • Կիսվել: