ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Կատարում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 6 մարդ է զոհվել

Կատարում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 6 մարդ է զոհվել

Կատարի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ուղղաթիռի վթարի հետևանքով վեց մարդ մահացած է գտնվել, ևս մեկը դեռ համարվում է անհետ կորած։

X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ նախարարությունը նշել է, որ երկրի տարածքային ջրերում իրականացված որոնողափրկարարական գործողությունների ընթացքում հայտնաբերվել են օդանավում գտնվող յոթ անձանցից վեցը։

Գերատեսչությունը հավելել է, որ մասնագիտացված խմբերը շարունակում են ինտենսիվ ջանքեր գործադրել անհետ կորածին գտնելու ուղղությամբ։ Նախարարությունը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։

Ավելի վաղ երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ուղղաթիռի վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։

  • Կիսվել: