Կատարում մեկնարկել է արաբական երկրների արտգործնախարարների փակ հանդիպումը
Արաբական և մուսուլմանական երկրների արտաքին գործերի նախարարները կիրակի օրը նախապատրաստական հանդիպում են սկսել այդ երկրների առաջնորդների արտակարգ գագաթնաժողովից առաջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ նպատակը Կատարին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետ կապված միասնական դիրքորոշում մշակելն է:
«Նախապատրաստական հանդիպումը, որի ընթացքում արտաքին գործերի նախարարները կմշակեն Դոհայի հռչակագիրը, որը այդ երկրների առաջնորդները պետք է հաստատեն երկուշաբթի օրվա արտակարգ գագաթնաժողովում, անցկացվում է փակ դռների հետևում»,-հայտնել է հանդիպման կազմակերպիչներից մեկը։


