երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Կատարում հայտարարել են Իրանից արձակված հրթիռներ որսալու մասին

Կատարում հայտարարել են Իրանից արձակված հրթիռներ որսալու մասին

Կատարն Իրանից արձակված հրթիռներ է որսացել՝ մինչև դրանք կհասնեին երկրի օդային տարածք։  

Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում անելով Կատարի պաշտպանության նախարարությանը։

«Կատարի ՀՕՊ համակարգը որսացել է Իրանից արձակված հրթիռները՝ մինչև դրանք կհասնեին երկրի օդային տարածք», - հայտնել է Կատարի պաշտպանության նախարարությունը։

Պաշտպանության նախարարությունը նաև հավելել է, որ երկրի զինված ուժերն ունեն երկիրը պաշտպանելու բոլոր հնարավորություններն ու ռեսուրսները։

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ևս ներգրավված է Իսրայելի դեմ գործողություններում՝ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելով այդ երկրի դեմ։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը իր հերթին հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներ և ԱԹՍ-ներ է ուղարկել Իսրայելի ուղղությամբ։ Ավելի վաղ Իրանում հայտարարել էին, որ իրենց վրա հարձակվելու պարագայում տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր ռազմական ենթակառուցվածքները լինելու են իրենց թիրախում։

 

  • Կիսվել: