կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ

Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարերլ է, որ Կասպից ծովում իրենց ռազմական ներկայությունն ապահովելու երրորդ երկրների ջանքերը հակասում է տարածաշրջանի շահերին։ Այս մասին նա հայտարարել է Թուրքմենստանի արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի հետ բանակցությունների ժամանակ։

«Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ որոշ երրորդ երկրների գործողությունները Կասպից ծովում ռազմական ներկայությունն ապահովելու համար հակասում է տարածաշրջանի շահերին»,- ասվում է Իրանի ԱԳՆ-ի Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Իրանի ԱԳՆ ղեկավարը նաև առաջարկ է արել երրորդ Կասպյան տնտեսական համաժողովն անցկացնել «կասպյան հնգյակի» երկրների՝ Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի կառավարությունների ղեկավարների մակարդակով։ Նախորդ ֆորումը տեղի է ունեցել Մոսկվայում 2022 թվականի հոկտեմբերի 5-6-ը։

Իրանի դիվանագիտության ղեկավարը մարտի 28-ին բանակցություններ է վարել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ։ «Մենք պայմանավորվեցինք ամրապնդել համագործակցությունը էներգետիկայի, տարանցման, տրանսպորտի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում, երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալն աճում է, և մենք ակնկալում ենք դրա պայթյունավտանգ աճ ապագայում», - հանդիպումից հետո լրագրողներին ասաց նախարարը։

Նա հավելել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ապագայում պաշտոնական այցով կմեկնի Աշխաբադ։

  • Կիսվել: