շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կարծում եմ՝ ԱՄՆ-ն կարող է լուրջ ներդրում ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատման և վստահության ամրապնդման հարցում. Ալիևը՝ Բայդենին

Կարծում եմ՝ ԱՄՆ-ն կարող է լուրջ ներդրում ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատման և վստահության ամրապնդման հարցում. Ալիևը՝ Բայդենին


  «Հակամարտության ավարտը տարածաշրջանում ստեղծել է նոր աշխարհաքաղաքական իրողություն, բարենպաստ հիմք դրել կայուն խաղաղության, տնտեսական վերականգնման և տարածաշրջանային համագործակցության համար»: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության տոնի առթիվ հղած ուղերձում։

«Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները, գոյություն ունեցող իրողությանը համապատասխան, կարող է լուրջ ներդրում ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատման և վստահության ամրապնդման հարցում՝ հիմնված տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ հարգանքի վրա»,-նշել է Ալիևը:


  • Կիսվել: