Կարմիր մահիկը Գազայում 48 ժամով կդադարեցնի իր գործունեությունը
Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը Գազայի հատվածում 48 ժամով կդադարեցնի իր աշխատանքները՝ անձնակազմի, նաև բուժվող հիվանդների անվտանգությունը չապահովելու պատճառով: Այս մասին ասված է կազմակերպության թվիթերյան էջում արված հայտարարութոյան մեջ:
«Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը 48 ժամով դադարեցնում է Գազայի հատվածում բժշկական առաքելությունների համակարգման բոլոր ընթացակարգերը՝ հիվանդանոցներում, բժշկական կենտրոններում և հասարակության մեքենաներում շտապօգնության խմբերի, ինչպես նաև հիվանդների և վիրավորների անվտանգությունն ապահովելու անկարողության պատճառով», - նշված է հայտարարության մեջ:
Կարմիր մահիկը հայտնել է, որ այս որոշման պատճառը իսրայելական բանակի կողմից ՄԱԿ-ի կառույցների հետ համաձայնեցված ընթացակարգերի և համակարգման մեխանիզմների չկատարումն է։
Նշվում է, որ, չնայած այն բանին, որ գործողությունը համաձայնեցվել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի և իսրայելական իշխանությունների միջև, իսրայելցի զինվորականները յոթ ժամ պահել են իրենց շարասյունը, որն «Ալ-Ամալ» հիվանդանոցից վիրավորների էր տարհանում Ռաֆահ քաղաք:
Կարմիր մահիկից նշել են, որ իսրայելական բանակը բազմիցս կրակել է շտապօգնության մեքենաների վրա, կանխել մարդասիրական բեռներով ավտոշարասյունների շարժը դեպի Գազայի տարբեր շրջաններ, ինչպես նաև կալանավորել են կազմակերպության աշխատակիցների: