չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Կարմիր խաչի սերվերները ենթարկվել են հաքերային հարձակման

Կարմիր խաչի սերվերները ենթարկվել են հաքերային հարձակման

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել է իր սերվերների վրա հաքերային հարձակման մասին՝ տեղեկացնում է The Guardian-ը:

Հարձակման հետևանքով հաքերները մուտք են գործել մոտ 515 հազար առավել խոցելի մարդկանց անձնական տվյալների բազա, ներառյալ նրանց, ովքեր ընտանիքներից բաժանված են հակամարտությունների, միգրացիայի և տարերային աղետների պատճառով, ինչպես նաև անհետ կորածների և նրանց հարազատների, անազատության մեջ գտնվողների:

ԿԽՄԿ-ի տվյալներով՝ կիբեռհարձակման է ենթարկվել Շվեյցարիայում այն կազմակերպությունը, որը կոմիտեի համար տվյալներ է պահպանում: Բազայում տեղեկություններ են պահվել ամբողջ աշխարհում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի առնվազն 60 ազգային բաժանմունքներից:

Առայժմ պարզ չէ, թե ով կարող է կանգնած լինել ԿԽՄԿ սերվերների վրա հաքերային հարձակման հետևում:

  • Կիսվել: