կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կարեն Խաչանովը «Australia Open» մրցաշարում հաղթանակից հետո տեսախցիկին գրել է՝ «Արցա'խ, ամուր մնա»

Կարեն Խաչանովը «Australia Open» մրցաշարում հաղթանակից հետո տեսախցիկին գրել է՝ «Արցա'խ, ամուր մնա»

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը երրորդ հաղթանակն է տոնել Ավստրալիայի բաց առաջնությունում, որից հետո իր աջակցություն է հայտնել Արցախին:

Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Կարեն Խաչանովը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Ֆրենսիս Տիաֆոյի հետ և գերազանցեց  4 սեթերից հետո` 6:3, 6:3, 3:6, 7:6 հաշվով: 
 
Մրցախաղից հետո ըստ ավանդության թենիսիստները գրություն են թողնում տեսախցիկի վրա: Խաչանովն իր աջակցությունն է հայտնել Արցախին` գրելով. «Արցախ, մնա ուժեղ»:
 
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Այն անցկացվում է ավստրալական Մելբուռն քաղաքում կոշտ ծածկույթի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին: 2022 թվականին Aus Open-ի տղամարդկանց մենախաղում հաղթել է Ռաֆայել Նադալը, իսկ կանանց մրցապայքարում` Էշլի Բարտին:

  • Կիսվել: