ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Կարագանդայի հանքում վթարի զոհերի թիվը հասել է 33-ի

Կարագանդայի հանքում վթարի զոհերի թիվը հասել է 33-ի

Կարագանդայում «Արսելորմիտալ Տեմիրտաու» ընկերությանը պատկանող  Կոստենկոյի անվան հանքում զոհվածների թիվը հասել է 33-ի։ Այս մասին  տեղեկացրել է «Կազինֆորմ» գործակալությունը՝ հղում կատարելով «Ռազմականացված վթարային, փրկարարական ծառայությունների հանրապետական կենտրոնական շտաբի» Կարագանդայի մասնաճյուղի առաջին փոխտնօրեն Գենադի Սիլինսկուն։

«Հայտնաբերվել են 33 մարդկանց [մարմինները], 13 մարդիկ դեռ չեն գտնվել, 6 հոգու դուրս են բերել։ Հրդեհի օջախը տեղայնացվել է»,- ասել է Սիլինսկին, որի խոսքերը մեջբերել է գործակալությունը։

Ավելի վաղ տեղեկացվել էր 32 զոհի մասին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: