երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Կանադայում զբոսաշրջիկներով նավակ է խորտակվել․ CTV

Կանադայում զբոսաշրջիկներով նավակ է խորտակվել․ CTV

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում շարունակվում է զբոսանավի խորտակման հետևանքով անհետ կորած վեց մարդու որոնողափրկարարական աշխատանքները։ Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը։

Ըստ աղբյուրի՝ զբոսաշրջիկներ տեղափոխող նավակը խորտակվել է կիրակի օրը՝ Ռիչմոնդ քաղաքի ափերի մոտ։ Նավում ընդհանուր առմամբ 10 մարդ է եղել. նրանցից 4-ին հաջողվել է փրկել, իսկ մնացածի որոնումները դեռ ընթացքի մեջ են։ Որոնողական աշխատանքներում ներգրավված են նաև Կանադայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռներն ու ինքնաթիռները։

  • Կիսվել: