կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Կանադան զղջումով է աջակցում Իրանին hասցվող hարվածներին. Մարկ Քարնի

Կանադան զղջումով է աջակցում Իրանին hասցվող hարվածներին. Մարկ Քարնի

Կանադան զղջումով է աջակցում Իրանին հասցվող հարվածներին: Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին: Նրա խոսքով՝ երկիրն աջակցում է ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին, քանի որ դրանք ի հայտ են բերում միջազգային կարգի ձախողումը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն։

«Մենք այս դիրքորոշումն ընդունում ենք զղջումով, քանի որ ներկայիս հակամարտությունը միջազգային կարգի ձախողման ևս մեկ օրինակ է»,- Ավստրալիա կատարած այցի ընթացքում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Քարնին՝ հավելելով, որ ԱՄՆ-ն և Իսրայելը որոշումը կայացրել են առանց դաշնակիցների հետ խորհրդակցելու։

Իրանին հասցվող հարվածներին աջակցելը Քարնին բացատրել է Իրանի իշխանությունների գործողությունների հետ անհամաձայնությամբ՝ կապված միջուկային ծրագրի և Մերձավոր Արևելքում զինված խմբավորումներին ցուցաբերվող աջակցության հետ։

  • Կիսվել: