չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Կանադան հայտարարել է Ուկրաինային 367 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթ տրամադրելու մասին

Կանադան հայտարարել է Ուկրաինային 367 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթ տրամադրելու մասին

Կանադայի իշխանությունները Կիևին կտրամադրեն լրացուցիչ 500 միլիոն կանադական դոլարի (367 միլիոն ԱՄՆ դոլարի) չափով ռազմական օգնության փաթեթ։  Այդ մասին հաղորդում է CBC պարբերականը։

Օգնության մասին հայտարարվել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի երկկողմ հանդիպումից հետո։ 

Այս փաթեթը կգումարվի 4 միլիարդ դոլարի ռազմական օգնությանը, որը Կանադան խոստացել կամ արդեն տրամադրել է Ուկրաինային։ Ֆինանսավորման մեծ մասը կուղղվի ՆԱՏՕ-ի նախաձեռնության միջոցով, որով Ուկրաինան կստանա 40 միլիարդ եվրոյի օգնություն։ 

Միևնույն ժամանակ Կանադան հայտարարել է, որ կընդլայնի վերապատրաստման ծրագիրն ուկրաինացի օդաչուների համար, որոնք սովորում են արևմտյան ռազմական ինքնաթիռներ կառավարել։ 

Ուկրաինայի նախագահը X սոցիալական հարթակում գրառմամբ շնորհակալություն է հայտնել Կանադայի վարչապետին լրացուցիչ օգնության փաթեթի համար։ 

  • Կիսվել: