երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Կան մարդիկ, որոնք ցանկանում են վերադառնալ Նապոլեոնի ներխnւժման ժամանակները, բայց մոռանում են, թե դա ինչպես ավարտվեց. Պուտին

Կան մարդիկ, որոնք ցանկանում են վերադառնալ Նապոլեոնի ներխnւժման ժամանակները, բայց մոռանում են, թե դա ինչպես ավարտվեց. Պուտին

Ռուսաստանի հակառակորդները ցանկանում են վերադառնալ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի՝ Ռուսաստան ներխուժման ժամանակները, բայց մոռանում են, թե ինչպես է ավարտվել այդ պատմությունը: Այս մասին «Հայրենիքի պաշտպաններ» հիմնադրամի աշխատակիցների ու խնամակալների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ոմանք դեռ չեն կարողանում հանգիստ նստել, դեռ կան մարդիկ, որոնք ցանկանում են վերադառնալ Նապոլեոնի ժամանակները՝ մոռանալով, թե ինչով է դա ավարտվել»։

Ինչպես նշվում է՝ ենթադրվում է, որ նա արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը երեկ մի շարք կոշտ հայտարարություններ էր արել Ռուսաստանի Դաշնության դեմ, մասնավորապես ասել էր, որ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում Ֆրանսիայի և Եվրոպայի համար։ Նա նշել էր, որ ՌԴ-ի ագրեսիայի ֆոնին Եվրոպայի պաշտպանության համար ֆրանսիական միջուկային զինանոցի օգտագործման վերաբերյալ ռազմավարական քննարկում պետք է սկսել:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: