Կամչատկայում երկրաշարժ է տեղի ունեցել
Կամչատկայի ծոցում՝ Կամչատկայի արեւելյան ափին, 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Բնակավայրերում ցնցումը չի զգացվել։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը:
Ըստ տեղեկությունների՝ երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 19-ին։ Երկրաշարժի օջախը գտնվել է 106 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել ցամաքում։
Բնակավայրերում երկրաշարժը չի զգացվել: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ Զոհեր եւ ավերածություններ չկան։