հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Կամբոջայի հետ հրադադար չի լինի. Թաիլանդի վարչապետ

Կամբոջայի հետ հրադադար չի լինի. Թաիլանդի վարչապետ

Կամբոջայի հետ հրադադար չի լինի։ Այս մասին հայտարարել է Թաիլանդի վարչապետ Անութին Չարնվիրակուլը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ նա սոցցանցի իր էջում, մասնավորապես, նշել է. «Թաիլանդի դիրքորոշումը ստատուս քվոյի պահպանումն է։ Ոչ մի հրադադար»։

Դեկտեմբերի 8-ին Կամբոջայի և Թաիլանդի միջև վերսկսված բախումների համար կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին։ Կամբոջայի նախկին առաջնորդ Հուն Սենն ասել է, որ իր երկիրը 24 ժամ սպասել է հրադադարի պահպանմանը նախքան գիշերը թաիլանդական ուժերի դեմ հակագրոհներ սկսելը։

Թաիլանդում զինվորական պաշտոնյաները հայտնել են, որ բախումներ են տեղի ունեցել հինգ սահմանային նահանգներում, և շուտով կավարտվի կամբոջացի զինվորներին վտարելու համար Տրատ նահանգում ռազմածովային ուժերի գլխավորած գործողությունը։ Նրանք նշել են, որ Կամբոջան օգտագործում է հրետանի, հրթիռային կայանքներ և ռումբեր նետող անօդաչու թռչող սարքեր՝ թաիլանդական ուժերի դեմ հարձակվելու համար։

Հիշեցնենք, որ Կամբոջայի և Թաիլանդի վարչապետներ Խուն Մանեթը և Անութին Չարնվիրակուլը հոկտեմբերին Մալայզիայում ԱՍԵԱՆ-ի 47-րդ գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրել էին համատեղ հռչակագիր, որը ձևակերպել էր երկրների միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորման հետագա քայլերը: 

  • Կիսվել: