շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի

Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի

Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի, այս մասին հայտնել է Լոս Անջելեսի շրջանային դատաբժիշկը՝ նշելով, որ աճյունները դեռ նույնականացվում են, ընթանում է նաև զոհերի հարազատներին տեղեկացնելու գործընթաց:

«Նույնականացումը կարող է տևել մի քանի շաբաթ, քանի որ դատաբժշկական փորձաքննությունների վարչությունը չի կարող արձագանքել բոլոր մահվան դեպքերին՝ հրդեհային իրավիճակի և անվտանգության նկատառումներից ելնելով»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր 8 զոհի մասին։

  • Կիսվել: