շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կալասը՝ Ռուսաստանի և Իսրայելի դեմ պատժամիջոցների մասին

Կալասը՝ Ռուսաստանի և Իսրայելի դեմ պատժամիջոցների մասին

Կոպենհագենում կայացած հանդիպմանը Եվրամիության երկրների արտգործնախարարները քննարկել են 300 մլրդ եվրոյի չափով ռուսական սառեցված ակտիվների վերադարձի պայմանները: Նշվում է, որ մինչ այդ Ուկրաինան պետք է փոխհատուցում ստանա:

Նախարարական ոչ պաշտոնական հանդիպումից առաջ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ դիվանագետները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի վերաբերյալ որոշում չեն ընդունի, բայց հարցը կլինի օրակարգում: Կալասի խոսքով՝ նոր սահմանափակումները պետք է Ռուսաստանին ստիպեն խաղաղություն հաստատել Արևմուտքի պայմաններով:

ԵՄ բարձր ներկայացուցիչը հավելել է, որ Միությունում առայժմ հնարավոր չէ ընդունել Իսրայելի դեմ նույնիսկ ամենաթեթև պատժամիջոցները, քանի որ այդ հարցի վերաբերյալ երկրները միակարծիք չեն։

  • Կիսվել: