Կալասը հայտարարել է Իրանից բխող համաշխարհային անվտանգության սպառնալիքի մասին
Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները լուրջ վտանգ են ներկայացնում, և Եվրամիությունը սերտորեն համագործակցում է իր գործընկերների հետ՝ իրավիճակի դիվանագիտական լուծում գտնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը:
«Իրանի բալիստիկ հրթիռների և միջուկային զենքի ստեղծման ծրագրերը, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումներին տրվող աջակցությունը, լուրջ սպառնալիք են համաշխարհային անվտանգության համար։ ԵՄ-ն խիստ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ և սատարել դիվանագիտական լուծումներին, այդ թվում՝ միջուկային խնդրի շուրջ», — գրել է Կալասը։
Նա նաև հայտնել է, որ բանակցություններ է վարել Իսրայելի արտաքին գործերի նախարարի և այլ արտաքին գործերի նախարարների հետ։ ԵՄ-ն սերտորեն համագործակցում է իր գործընկերների հետ՝ դիվանագիտական ուղիներ ուսումնասիրելու համար, ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։


