երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի

Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի

Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ավերման և Խերսոնի շրջանում տարածքների հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի, հայտարարել է շրջանային կառավարության նախագահ Անդրեյ Ալեքսեենկոն։

«Նոր Կախովկան աստիճանաբար դուրս է գալիս ջրհեղեղի պատճառով արտակարգ դրությունից… Ցավոք սրտի, զոհերի թիվը հասել է 41-ի»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Ալեքսեենկոն մանրամասնել է, որ Ալեշկինսկի շրջանում ջուրը գրեթե նահանջել է, Գոլոպրիստանսկի շրջանի բնակավայրերը մնացել են հեղեղված։ Վտանգավոր վարակների դեմ պատվաստումներ արդեն ստացել է 3,5 հազար մարդ, տասը հազար ռուբլու վճարումներ են տրվել գրեթե 2,2 հազար զոհերի ընտանիքների։

Հունիսի 6-ի գիշերը Կախովսկայա ՀԷԿ-ում տեղի է ունեցել կայանի վերին հատվածի ավերումը, որն առաջացրել է ջրի անվերահսկելի բացթողում։ Միևնույն ժամանակ, ջրամբարի պատվարն ինքնին չի տուժել։ Նովոկախովսկի քաղաքային շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը օբյեկտի ոչնչացման համար մեղադրել է Կիևի ռեժիմին։

  • Կիսվել: