ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցումը կատարել է ուկրաինական կողմը. ՌԴ ՊՆ

Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցումը կատարել է ուկրաինական կողմը. ՌԴ ՊՆ

Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցումը կատարել է ուկրաինական կողմը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, տեղեկացնում է Ինտերֆաքսը։

Նշվում է, որ Շոյգուն, մասնավորապես, ասել է. ՛՛Այս գիշեր Կիեւի ռեժիմը հերթական ահաբեկչական հանցագործությունն է կատարել։ Պայթեցվել է Կախովկայի ՀԷԿ-ը, ինչը հանգեցրել է զգալի տարածքների հեղեղման՛՛:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 6-ի առավոտյան հայտնի է դարձել, որ Կախովկայի ՀԷԿ-ի վերին մասը ավերվել է անցած գիշեր տեղի ունեցած գնդակոծությունների արդյունքում, ջրամբարի ամբարտակը չի փլուզվել։ Ափամերձ մի շարք բնակավայրերում սկսվել է բնակչության տարհանում։

Ռուսաստանի քննչական կոմիտեն կատարվածը հետաքննում է որպես ահաբեկչություն: Հետաքննության վարկածով՝ ՀԷԿ-ի ամբարտակը փլուզվել է ՛՛Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից հանցավոր գործողությունների հետեւանքով՛՛:

  • Կիսվել: