կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կադիրովը ղազախ ժողովրդին կոչ է արել չքանդել պետությունը

Կադիրովը ղազախ ժողովրդին կոչ է արել չքանդել պետությունը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ում Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովի հետ համատեղ ուղիղ եթերի ժամանակ կոչ է արել ղազախ ժողովրդին չքանդել պետությունը եւ Ղազախստանի իրադարձությունները համեմատել է Չեչնիայում ռազմական արշավների մեկնարկի սցենարի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք անտարբեր չենք Ղազախստանի ճակատագրի նկատմամբ։ Հայրս այնտեղ է ծնվել, պապիկիս եղբայրն այնտեղ է թաղված։ Եղբայրական ղազախ ժողովուրդն ընդունել է մեզ ամենադժվար ժամանակներում։ Գազի գնի պատճառով մարդիկ դուրս են եկել. քանդում են, սպանում են։ Ինչո՞ւ ավերել: Ինչո՞ւ լինել ագրեսիվ: Ծեծել ոստիկաններին: Նրանք հանցագործություններ են կատարում եւ դրա համար հետագայում կպատժվեն»,- ասել է Կադիրովը։

Նա կոչով դիմել է ցուցարարներին՝ իրենց «հնարավորինս խաղաղ» պահելու եւ պետությունն ու տնտեսությունը չքանդելու կոչով։

  • Կիսվել: