հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ջոնսոնը կարողանում է նստել անկողնում և շփվում է բուժանձնակազմի հետ. CNN

Ջոնսոնը կարողանում է նստել անկողնում և շփվում է բուժանձնակազմի հետ. CNN

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, հայտնել է Միացյալ Թագավորության գանձապետ Ռիշի Սունակը, տեղեկացնում է CNN-ը:

Սունակը նշել է, որ Ջոնսոնը կարողանում է նստել անկողնում և շփվում է բուժանձնակազմի հետ: Պաշտոնյայի խոսքով՝ վարչապետի ինքնազգացողությունը բարելավվում է:

Վերջին տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 7000-ը. մեկ օրում մահվան ռեկորդային՝ 938 դեպք է արձանագրվել:

 

  • Կիսվել: