շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ջոնսոնը հայտարարել է՝ եթե խորհրդարանը հրաժարվի թույլ տալ Բրեքսիթը, նոր ընտրություններ կանցկացնեն

Ջոնսոնը հայտարարել է՝ եթե խորհրդարանը հրաժարվի թույլ տալ Բրեքսիթը, նոր ընտրություններ կանցկացնեն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է՝ եթե խորհրդարանականները չաջակցեն Brexit- ի օրինագծի վերաբերյալ կառավարության առաջարկած գործողությունների ծրագրին, նա օրինագիծը հետ կկանչի և առաջարկություն կներկայացնի համընդհանուր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին գրում է Ria Novosti-ին։

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր էր Եվրամիությունից երկրի դուրս գալն իրականացնել հոկտեմբերի 31-ին, որպեսզի վերջ դրվի տնտեսական անորոշությանը։ Ավելի վաղ խորհրդարանին առաջարկել էր երեք օրվա ընթացքում հաստատել Brexit-ի նոր օրինագիծը։

Ըստ աղբյուրի, երեքշաբթի երեկոյան պատգամավորները կողմ են քվեարկելու գործողությունների այս ծրագրին: Սակայն ընդդիմության շատ խորհրդարանականներ դեմ են նման ռազմավարությանը ՝ համարելով երեք օրն անբավարար ժամանակ նման կարևոր փաստաթղթի մանրակրկիտ քննարկման համար: Լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Կորբինն արդեն հայտարարել է, որ այսօր դեմ է  քվեարկելու կառավարության ծրագրին, դեմ են նաև շոտլանդացի ազգայնականները:

«Ես ոչ մի դեպքում թույլ չեմ տա սրանից ևս ամիսներ: Եթե խորհրդարանը հրաժարվի թույլ տալ Բրեքսիթը և որոշի հետաձգել ամեն ինչ մինչև հունվար կամ, հնարավոր է, ավելի երկար, ոչ մի պարագայում կառավարությունը չի կարող շարունակել այսպես։ Ցավոք, մենք ստիպված կլինենք անցկացնել ընդհանուր ընտրություններ»,- այս մասին ասել է Բորիս Ջոնսոնը պառլամենտում։

  • Կիսվել: